Չեչնիայի ղեկավարի պաշտոնակատար Ռամզան Կադիրովի կատուն փախել է տնից: Այս մասին Կադիրովը գրել է Instagram-ի իր էջում:

«Հյուրերը միշտ ասում էին, որ նա վագրի է նման: Տասն օր առաջ նա անհետացել է»,- գրել է Կադիրովը:

Ըստ Lenta-ի, նա նշել է, որ նախ մտածել են, որ կենդանին շուտով կվերադառնա, քանի որ շատ էր կապված երեխաներին: Բայց հետո ընտանիքը սկսել է անհանգստանալ:

«Հնարավոր է՝ նա ոչ հեռու ինչ-որ մեկի մոտ է: Մարդը կարող է չիմանալ՝ ինչպես գտնել տերերին: Երախտապարտ կլինեմ ցանկացած տեղեկության համար»,- գրել է Ռամզան Կադիրովը: