Հնդկաստանի խորհրդարանի պատգամավոր Պունամբեն Մադամը Հուջարաթ նահանգի Ջալլա Ռամնահար քաղաքում լրագրողների հետ զրուցելիս կոյուղին է ընկել: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Asian News International-ը:

Քաղաքական գործչին ստիպված են եղել հոսպիտալացնել: Դեպքը տեղի է ունեցել, երբ Մադամը հարցազրույց է տվել՝ կապված տների քանդման պատճառով տեղի բնակիչների ծանր իրադրության հետ: