Չինաստանի Սիչուան նահանգի կենդանաբանական այգում հսկա պանդայի ձագերը խանգարել են իրենց ազատավանդակը մաքրողին: Տեսանյութը, որում երեւում է, թե ինչպես են փոքրիկ պանդաները կնոջ ձեռքից վերցնում տերեւներից հյուսված դույլը, հրապարակվել է տեղական CCTV News հեռուստաալիքի Facebook-ի էջում:
Ըստ Lenta-ի, կենդանիներից դույլը վերցնելու՝ կնոջ բոլոր փորձերն ապարդյուն են անցել:
Ընդ որում, չարաճճի պանդաներն ամենեւին ուշադրություն չեն դարձնում կնոջն ու ամեն կերպ փորձում են մտնել հյուսկեն դույլի մեջ:




























