Ամերիկյան Օքլահոմա նահանգից ֆերմեր Կառլ Բարնսը բազմերանգ եգիպտացորեն է ստեղծել: Նոր տեսակը կոչվում է Glass Gem:
Բարնսը հնդկացիների Չիրոկի ցեղի ժառանգների է, որն արտասովոր գունավորմամբ եգիպտացորենի տեսակներ էր աճեցնում: Բազմերանգ եգիպտացորենը ստանալու համար ֆերմերը տարբեր երանգներ ունեցող հիբրիդային տեսակներ է օգտագործել: Այն սովորական տեսքով սննդի մեջ օգտագործման համար պիտանի չէ, սակայն դրանից կարելի է հրաշալի ալյուր ստանալ եւ պոպկորն պատրաստել:
Ըստ Kedem-ի, այս եգիպտացորենի սերմերը կարելի է ձեռք բերել առցանց խանութում, մեկ փաթեթը 4.95 դոլարով: Բերք հնարավոր է ստանալ արդեն 110-120 օր անց:




























