Քիչ առաջ սկսվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ։ Այս մասին Twitter-ում գրել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:
Ավելի վաղ կայացել էր Սերժ Սարգսյանի հանդիպումը ԵՄ բարձր ներկայացուցիչ, ԵՀ փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
Հիշեցնենք, որ Վիեննայում ծրագրվում է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ:





























