Լեհաստանի նախկին արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին երկրի պաշտպանության նախարար Անտոնի Մացերեւիչին այլանդակ է անվանել այն բանի համար, որ նա աղավաղել է իր բառերը։

«Պարո՛ն պաշտպանության նախարար Անտեկ, այլանդա՛կ, ցու՛յց տուր մեջբերումը, թե իբր ես ասել եմ, որ Ռուսաստանը մոտ ժամանակներս կդառնա ՆԱՏՕ-ի անդամը»,- գրել է Սիկորսկին Twitter-ի իր միկրոբլոգում։

ՊՆ ներկայացուցիչը պարզաբանել է, որ Մացերեւիչն ուղղակի բացատրել է Սիկորսկու արտահայտությունը, փոխանցում է TVN24 հեռուստաալիքը։ «Դուք իրո՞ք չեք հասկանում «Ռուսաստանը կարող է ՆԱՏՕ-ի թեկնածու դառնալ» եւ «Ռուսաստանը մոտ ժամանակներս կդառնա ՆԱՏՕ-ի անդամ» արտահայտությունների տարբերությունը»,- պատասխանել է նախկին նախարարը։

Մայիսի 11-ին Սեյմում Մացերեւիչը քննադատել էր նախկին կառավարության աշխատանքը։ «Ի՞նչ պետք է պատահի զինված ուժերում, որպեսզի  մեր երկրի համար ամենամեծ վտանգի դեպքում դուք հայտարարեք, թե ռուսական կողմն անվտանգ է, իսկ արտգործնախարարը պնդեր, որ Ռուսաստանը մոտ ժամանակներս կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- ասել է նա։