ԿՀՎ աշխատակիցը ջնջել է ԱՄՆ-ում հարցաքննությունների ժամանակ խոշտանգումների կիրառման մասին Սենատի նախապատրաստած զեկույցի էլեկտրոնային տարբերակը։ Հատուկ ծառայությունից հայտնել են, որ 6.7 հազար էջի բաղկացած փաստաթուղթը պատահաբար են ջնջել։ Պատահաբար ոչնչացվել է նաեւ կոշտ սկավառակը, որի վրա պահվում էր հաշվետվությունը։

Daily Mail-ի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել անցյալ տարվա ամռանը, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա։ Սկզբում հաղորդում էր, որ զեկույցը մեկ օրինակով է եղել։ Ավելի ուշ հետախուզական վարչության աղբյուրները հայտնել էին, որ գերատեսչությունում կա առնվազն մեկ պատճե, որը պահվում է կենտրոնական գրասենյակի չհրկիզվող պահարանում։

Ահաբեկչության կասկածանքով ձերբակալված անձանց հարցաքննությունների ժամանակ խոշտանգումների կիրառման մասին զեկույցը կազմվել էր ԿՀՎ գործունեության ստուգումների արդյունքում, որը 2009-ին սկսել էր Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովը։ 2014-ին զեկույցի մի մասը հրապարակվել էր։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այդ ժամանակ խոստացել էր, որ հարցաքննությունների ժամանակ այլեւս խոշտանգումներ չեն լինելու։