Եվրամիությանը պոպուլիստական խռովություն է սպառնում, եթե նա հրաժարվի սահմանափակել միգրանտների հոսքը, համարում է բրիտանական «ՄԻ 6» հետախուզության նախկին ղեկաավար Ռիչարդ Դիերլավը:
«Եթե Եվրոպային չհաջողվի համատեղ ջանքերով համոզել բնակչության զգալի մասին, որ ունակ է հսկողության տակ պահել միգրացիոն ճգնաժամը, ապա Եվրամիությունում հնարավոր է պոպուլիստական խռովություն, որի նշաններն արդեն նկատելի են»,- ասել է Դիերլավը: Նա նախազգուշացրել է, որ ճգնաժամը կարող է ամբողջովին փոխել մայրցամաքում աշխարհքաղաքական լանդշաֆտը:
Բրիտանական հետախուզության նախկին ղեկավարի խոսքով, Եվրոպա ժամանող միգրանտների հաշիվը առաջիկա հինգ տաարիներին միլիոնների կհասնի:
Նրա կարծիքով Բրյուսելը սարսափելի սխալ է գործել ՝ միգրանտների հարցով Թուրքիայի հետ գործարք կնքելով: Նա նշել է, որ ստեղծված իրավիճակը նման է հրդեհը բենզինով հանգցնելու փորձի, հայտնում է Lenta–ն:
Միեւնույն ժամանակ Դիերլավն ասել է, որ միգրանտների առաջ դռներն ամբողջովին փակել չի կարելի: «Իրական աշխարհում չկան Ջեյմս Բոնդի ոճով հրաշագործ լուծումներ,- ասել է նա,- Ալիքները չեն կարողանա դիմակայել մարդկանց զանգվածներին, հնարավոր է միայն փորձել վերացնել այն ձգողական ուժը, որն այդ մարդկանց կտրում հեռացնում է տանից»:





























