Տանզանիայի իշխանությունները պետական հաստատությունների աշխատակիցների ցուցակներից ջնջել են ավելի քան  10 հազար գոյություն չունեցող աշխատակցի, որոնք աշխատավարձ են  «ստացել»:

Վարչապետի ներկայացուցիչը հայտնել է, որ   «մեռած հոգիները» երկրի բյուջեին  ամսական ավելի քան  2 մլն դոլար են արժեցել, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով BBC-ին:

Միաժամանակ բյուջետային հաստատությունների աշխատավարձային ամփոփագրերի աուդիտը դեռեւս չի ավարտվել, իշխանությունները համարում են, որ կարող են դեռեւս այլ գոյություն չունեցող աշխատակիցներ հայտնաբերել: