Երեւանում մայիսի 17-ին հայ- լեհական տնտեսական համագործակցության մջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստի շրջանակում բացվել է նաեւ հայ- լեհական բիզնես ֆորում:

Դրան մասնակցում է Հայաստանի ու Լեհաստանի բիզնես համայնքների շուրջ 35 ներկայացուցիչ: Ֆորումին մասնակցելու համար Հայաստանում է գտնվում Լեհաստանի զարգացման նախարարի տեղակալ Ռադոսլավ Դոմագալսկի Լաբեդզկու գլխավորած պատվիրակությունը:

Ֆորումի նպատակն է ընդլայնել ու ամրապնդել հայ- լեհական առեւտրա- տնտեսական կապերը: Բիզնես ֆոումի ընթացքում քննարկվելու են երկու երկրների ձեռներեցների ներդրումային առաջարկները, փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները: