Անհրաժեշտ է հնարավորություն ստեղծել «Լյուբավա» հայ-լեհական ձեռնարկության զարգացման համար։ Այդ մասին մայիսի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Լեհաստանի զարգացման փոխնախարար ՌԱդոսլավ Դոմագալսկի Լաբեձկին հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստի շրջանակում:
Նրա խոսքով՝ այլ ոլորտից, որտեղ գործում է «Լյուբավան», սպասելիքներ շաքտ կան։ «Մենք կարող ենք առաջընթաց սպասել։ Ես կարծում եմ, որ դա բավական երիտասարդ ձեռնարկություն է, եթե նայենք բիզնեսի տեսակետից, քանի որ այն գործում է ընդամենը մի քանի տարի։ Նման բիզնեսի մոդելը բավական արդյունավետ է, եւ դա լավ տարբերակ է արտասահմանյան շուկա դուրս գալու համար»,- ասել է Ռադոսլավ Դոմագալսկի Լաբեձկին։





























