Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը եւ Թուրքիայի անդամակցումը դրան Եվրոպայի զարգացման համար վատագույն տարբերակը կլինի: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի նախկին նախագահ,   «Հանրապետականներ» կուսակցության նախագահ Նիկոլա Սարկոզին Monde թերթին տվա] հարցազրույցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Լիովին դեմ լինելով Եվրոպայից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն» եւ հաշվի առնելով, որ վատագույն բանը, որը կարող է տեղի ունենալ, «կլինի դուրս գալը եւ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցումը», Սարկոզին եվրոպական նոր պայմանագրի ստեղծման կոչ է արել, «որի նախաձեռնությունը 2017-ին պիտի գա Ֆրանսիայից»:

«Ես առաջարկում եմ եվրո-շենգեն ստեղծել, այսինքն կառավարություն, որին կանդամակցեին Շենգեն տարածքի անդամ երկրների ներքին գործերի նախարարները, կայուն նախագահով, որը իշխանություն կունենա Frontex-ի նկատմամբ», — ասել է Սարկոզին:

ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության հանրաքվեն տեղի կունենա հունիսի   23-ին: