Բաղդադում երեք պայթյուն է հնչել, որի հետեւանքով զոհվել է առնվազն 58 մարդ։ The Independent-ի փոխանցմամբ՝ առաջին պայթյունը հնչել է մայրաքաղաքի հյուսիսային շրջանի շուկայում, որտեղ զոհվել է 38 մարդ, վիրավորվել՝ 70-ը։ Մահապարտ ահաբեկիչ կինը գործի էր դրել նախապես տեղադրած ռումբը, իսկ հետո պայթեցրել մահապարտի գոտին։
Երկրորդ պայթյունը հնչել էր Բաղդադի հարավում եւ խլել 6 մարդու կյանք։ Վիրավորվել էր 21 մարդ։ Երրորդ պայթյունից զոհվել է 19 մարդ։
Շուկայում պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը։ Մյուս երկուսի մասին որեւէ հայտարարություն չի արել։





























