Ամերիկյան ծագումով գործարար Պոլ Սեյլոն, որը ներկայումս Թայլանդում է ապրում, ուզում է վերստեղծել Նյու Յորքում 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունները, գրում է The Mirror-ը:
Սեյլոն ենթադրում է, որ նախագիծը թույլ կտա պատասխաններ ստանալ ողբերգության հետ կապված հարցերին եւ «մեկ անգամ եւ ընդմիշտ» բացահայտել դավադրության տեսության առասպելներն ու տեսությունները: Նա նախատեսում է քրաուդֆանդինգի օգնությամբ 1,4 մլրդ դոլար հավաքել փորձարկումն իրականացնելու համար եւ «առաջին տեղերի համար տոմսեր» է վաճառում 5 հազար դոլարով:
Պլանի իրականացման համար գործարարին օգտագործված «Բոինգ» պետք կլինի կամ այլ ինքնաթիռ համանման տեխնիկական բնութագրերով եւ դատարկ երկնաքեր գյուղական բնակավայրում: Ինքնաթիռը պիտի բախվի շենքի վերին հատվածին մոտավորապես 800 կմ/ժ արագությամբ:
«Եթե երկնաքերում ուղղակի ծխարձակող անցք առաջանա եւ ուրիշ ոչինչ չպատահի, ուրեմն այդ ամենը կեղծ էր, ճի՞շտ է» — հայտնել է Սեյլոն` հավելելով, որ փորձարկման արդյունքները «կարող են ոմանց վշտացնել»:
Թե ով է կառավարելու ինքնաթիռը փորձարկման ընթացքում, չի ճշտվում, հայտնում է Gazeta-ն:





























