ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը ոգեշնչված է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Վիեննայի հանդիպմամբ: Այդ մասին Trend գործակալությանն ասել է ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Մենք չափազանց ոգեշնչված ենք երեկվա հանդիպումների արդյունքներով: Երկու նախագահն էլ պարտավորվել են պահպանել հրադադարի համաձայնագիրը, ակտիվացնել վստահության ամրապնդման կարեւոր միջոցները եկող ամսում, ինչը կարող է հանգեցնել համապարփակ կարգավորման», - ասել է Ուորլիքը:

Նրա խոսքով, նախագահները քաղաքական կամք են դրսեւորել` դուրս գալու ստատուս քվոյի շրջանայից եւ ընդունելու միջոցներ, որոնք կարող են օգուտ բերել տարածաշրջանի բնակչությանը: 

«ԱՄՆ-ը եւ ԵԱՀԿ-ի ՄԽ-ի համանախագահները պատրաստ են այդ հարցում տրամադրել ցանկացած անհրաժեշտ աջակցությունը», - ասել է Ուորլիքը:

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրների արտգործնախարարների մասնակցությամբ: