ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդն արդեն Ռուսաստանի տարածքում է: «Տիկին Նուլանդն արդեն ժամանել է: Նա Մոսկվայում է»,— Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատան մամուլի քարտուղար Ուիլյամ Սթիվենսի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»:   

Ավելի վաղ պետքարտուղարությունից հայտնել էին, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը կայցելի Ռուսաստան:  «Նա կհանդիպի ռուսաստանյան կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ եւ կքննարկի իրավիճակը  Ուկրաինայի արեւելքում եւ հետագա քայլերը, որոնք անհրաժեշտ են մինսկյան համաձայնագրերի իրականացման համար»,— ասված է ԱՄՆ-ի պետքարտուղարության փաստաթղթում: