Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատմել է Սիրիայի աջակցման միջազգային խմբի նիստի արդյունքներով անցկացված մամուլի ասուլիսի մասին: Ըստ «Dni.ru»-ի, լրագրողներից մեկն ԱՄՆ պետքարտուղարին հարց է ուղղել, թե ինչու Վաշինգտոնը բավականաչափ ճնշում չի գործադրում պաշտոնական Դամասկոսի վրա:

«Սիրիական ռեժիմի վրա ակտիվ ճնշման օգտին օրինակներից հետո Ջոն Քերրին ձեռքով ցույց տվեց Սերգեյ Լավրովի ուղղությամբ եւ հանդիսավորությամբ ասաց. «Ինձանից աջ կանգնած է ազդեցությունը. Ռուսաստա՛նը»: «Ազդեցությունը» լուռ կանգնած ինչ-որ բան էր գրառում»,- Facebook-ում գրել է Զախարովան:

Վերջում Քերրին նշել է, որ ԱՄՆ-ն միշտ ազդեցության լծակներ կունենա: «Այնուհետեւ խոսք վերցրեց Սերգեյ Լավրովն ու իսկապես սկսեց ազդել»,- գրել է Զախարովան: