Համբուրգի դատարանն անթույլատրելի է ճանաչել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին գերմանացի հաղորդավար եւ երգիծաբան Յան Բյոմերմանի սկանդալային բանաստեղծության մեծ մասը: Սակայն «վախկոտ հիմար Էրդողանը նախագահ է» բառերը դատապարտելի չեն համարվել:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, դատարանը հավանության է արժանացրել «նա տղամարդ է, որը ծեծում է աղջիկներին եւ ռետինե դիմակ կրում» ձեւակերպումը: Սակայն բանաստեղծության տողերի մեծ մասը չեն բավարարել իրավապահներին, հատկապես՝ «սեռական հարաբերությունների» մասին տողերը:

Գերմանացի երգիծաբան Յան Բյոմերմանը մարտի վերջին ZDF հեռուստաալիքի եթերում երգիծական բանաստեղծություն էր կարդացել Էրդողանի մասին՝ նրան մեղադրելով այծերի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ եւ ենթադրություն հայտնել, որ նա «մանկական պոռնո է նայում, երբ խփում է քրդերին»:

Դրանից հետո Էրդողանն անձամբ դիմել էր գերմանական Մայնց քաղաքի դատախազություն: Բյոմերմանին ձերբակալել էին եւ հետաքննություն սկսել, քանի որ, ԱԳՆ-ի գնահատմամբ, բանաստեղծը, «ամենայն հավանականությամբ», խախտել է օրենքը, որն արգելում է վիրավորել օտար պետությունների ղեկավարներին: