ԱՄՆ Կոնգրեսի սենատը միաձայն հաստատել է Էրիկ Ֆեննինգին բանակի (ցամաքային զորքերի) նախարարի պաշտոնին: Նա դարձել է առաջին բացահայտ գեյը, որը ղեկավարելու է Միացյալ նահանգների զորքերի տեսակներից մեկը:
Ֆեննինգը մինչ այս եղել է ռազմաօդային ուժերի փոխնախարար ու պաշտպանության նախարար Էշտոն Քարթերի շտաբի ղեկավար:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որպես բանակի հրամանատար Ֆեննինգի թեկնածությունը առաջարկել էր ութ ամիս առաջ: Նրա թեկնածության հաստատման ձգձգումը պայմանավորված էր Գուանտանամո բանտից Միացյալ նահանգների մայրցամաքային մաս բանտարկյալների տեղափոխման անհրաժեշտության շուրջ ծագած տարաձայնություններով, հայտնում է Reuters–ը:
2010-ի դեկտեմբերին Օբաման ստորագրել է օրենք, որը չեղարարկում է don't ask կանոնը, որը սահմանափակում էր երկրի զինված ուժերում նույնասեռականի ծառայության իրավունքը:





























