ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում հանրապետական Դոնալդ Թրամփը հաշվի չի առնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գովասանքը։

«Ես կարծում եմ, որ ես Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ կունենամ, բայց, հնարավոր է, որ ոչ։ Այն փաստը, որ նա իմ մասին լավ բաներ է ասել, չի նշանակում, դա կօգնի նրան բանակցությունների ընթացքում։ Դա նրան առհասարակ չի օգնի։ Եվ ես շատ շուտով կիմանամ, կլինե՞ն արդյոք լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ, թե՞ ոչ»,- ասել է Թրամփը Reuters-ին։

Հիշեցնենք, որ կես տարի առաջ Պուտինն ու Թրամփը փոխադարձ հաճոյախոսություններ էին հնչեցրել։ Պուտինը դեկտեմբերյան մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփին վառ, տաղանդավոր եւ ակնառու մարդ էր անվանել։ Իսկ ամերիկացին, դրան ի պատասխան, ասել էր, որ իր համար մեծ պատիվ է նման բառեր լսել Ռուսաստանում եւ դրա սահմաններից դուրս հարգանք վայելող մարդուց։