Երեւանում մայիսի 18-ին բացվել է ԱՄՆ-Հայաստան բիզնես կոնֆերանսը։
Մեկօրյա կոնֆերանսը կազմակերպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Հայ-ամերիկյան առեւտրային պալատի, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության եւ «Կոնվերս» բանկի ջանքերով։
Միջոցառման նպատակն է ամերիկացի ձեռներեցներին ներկայացնել Հայաստանի ներդրումային պոտենցիալը։ Կոնֆերանսին կմասնակցեն էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։




























