ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորումը։ «Նախօրեին մենք հանգամանալից քննարկել ենք Մինսկի բանակցությունների բոլոր բնագավառները։ Մենք Նորմանդյան ձեւաչափի մեջ չենք մտնում, սակայն կաշխատենք նրանց հետ զուգահեռ Մինսկի համաձայնագրերի կատարման հետ միասին»,- ասել է նա լրագրողներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նուլանդն ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի ճանաչի Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ընտրությունները, եթե դրանք հակասեն Մինսկի համաձայնագրերին։ Նրա կարծիքով այն, որ մի խումբ մարդիկ որոշել են ընտրություններ անցկացնել Դոնբասում, խաղաղության եւ անվտանգության չի հանգեցնի։





























