Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունել է Die Linke կուսակցության պատվիրակությանը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ուլա Յելպկեի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Գերմանիայի քաղաքական ուժերի միջեւ կապերի հաստատմանն ու խորացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է նման համագործակցությունն Արցախի համար՝ արժեւորելով այն Գերմանիայի հետ բարեկամական կապերի ամրապնդման տեսանկյունից:

Անդրադարձ է կատարվել նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին: