Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատրաստ է ցուցմունք տալ ուկրաինացի քննիչին «Մայդանի գործի» վերաբերյալ, բայց այն պայմանով, որ իրեն հարցաքննեն Ռուսաստանի տարածքում: Այդ մասին հայտնել է նախկին նախագահի փաստաբան Վիտալի Սերդյուկը: 

Սերդյուկի խոսքով, Յանուկովիչը չի կարող Ուկրաինա գալ նրա կյանքի անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով: 

Միաժամանակ փաստաբանն ընդգծել է, որ Յանուկովիչը ռուսաստանյան քացաքացիություն չի ստացել. «նա չի փոխել քաղաքացիությունը, մնում է Ուկրաինայի քաղաքացի, ռուսաստանյան քաղաքացիություն չի ստացել»: Ուկրաինային Յանուկովիչի արտահանձնման հիմք եւս չկա, կարծում է պաշտպանը.  «Ինտերպոլը դադարեցրել է նրա հետախուզումը հանգամանքների առկայության պատճառով, որոնք վկայում են նրա քաղաքական հետապնդման մասին», հաղորդել է նա:

Բացի այդ, փաստաբանը պահանջել է հասարակության առաջ բացել  «Մայդանի գործի» նյութերը:

ՈՒՆԻԱՆ-ի թղթակից Վիտալի Սերդյուկը ենթադրում է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի անունը առկա է առնվազն ինքը քրեական գործի հետաքննության մեջ: 

«Այժմ հետաքննվում են մի շարք քրեական գործեր… Կարող եմ ասել, որ այդ  «Մայդանի գործը» հիմնականն է… Այդ «Մայդանի գործը», այսպես կոչված ««Ուկրտելեկոմի» մասնավորեցման գործը», «հունվարի 16-ի օրենքների մասին գործը», «Սուխոլուչյայի գործը», «գրքերի հրատարակման գործը», «Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ մահափորձի գործը» եւ «Մայդանի հանցագործությունների ոչ պատշաճ հետաքննության մասին գործը»: