ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ մեկ տարվա ընթացքում կարող է միջուկային պատերազմ սկսվել, եթե արեւմտյան դաշինքը չուժեղացնի Բալթյան երկրներում իր պաշտպանունակությունը։ Այս մասին ասել է պաշտոնաթող գեներալ Ռիչարդ Շիրեֆֆը։
Նրա կարծիքով՝ մեծ է հավանականությունը, որ հարձակման նպատակ կարող են դառնալ Էստոնիան, Լիտվան կամ Լատվիան, եւ Արեւմուտքը պետք է կանխի հնարավոր աղետը։ Ընդ որում, նա վստահ է, որ դիմակայությունն անպայման կլինի միջուկային, քանի որ այն դրված է Ռուսաստանի ռազմական ուսմունքի հիմքում, փոխանցում է The Independent-ը։
Գեներալը կարծում է, որ Ռուսաստանը վստահ է ՆԱՏՕ-ի թուլության վրա եւ կարող է հիմնավորել իր ներխուժումը Բալթյան երկրներում ռուսախոս բնակչության պաշտպանությամբ։





























