Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն այսօրվա դրությամբ պետք է առաջնահերթություն դառնա: Այդ մասին մայիսի 18-ի մամուլի ասուլիսին հայտնել է Կովկասի Ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով, դա թույլ կտա ինչ-որ չափով ապահովել անվտանգության երաշխիքները: Ելնելով Վիեննայի հանդիպմանը Բաքվի հայտարարություններից, քաղաքագետի խոսքով, կարելի է ենթադրել, որ ոչ հեռավոր ապագայում ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության նոր փուլ կառաջանա: «Ապրիլյան իրադարձություններն ուժեղացրել են ռազմական տրամադրությունները ադրբեջանի հասարակությունում եւ երկրի ղեկավարության շրջանում, նրանք գնալով ավելի են համոզվում, որ հարցը պիտի լուծվի ուժային ճանապարհով», - ընդգծել է Սերգեյ Մինասյանը:





























