Մայիսի 18-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցեց գլխավոր շտաբերի պետերի մակարդակով Հուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի հանդիպմանը:
Հանդիպման ընթացքում անցկացվեց երկու նիստ` Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը, ինչպես նաեւ «Փոխգործունակության հարթակ» նախաձեռնությանը ներգրավված պետությունների ձեւաչափերով:
«Վճռական աջակցություն» ձեւաչափով նիստը նվիրված էր Աֆղանստանում կոալիցիոն երկրների ռազմական հանձնառությունների շուրջ կարծիքների փոխանակմանը եւ պլանավորման ուղենիշների համաձայնեցմանը:
«Փոխգործունակության հարթակ» ձեւաչափով նիստի ժամանակ քննարկվեցին ՆԱՏՕ-ի եւ գործընկեր պետությունների միջեւ օպերատիվ համատեղելիության զարգացմանը եւ միջազգային կայունության ամրապնդմանն առնչվող հարցեր:





























