2015 թվականին Ռուսաստանը զենք է մատակարարել 58 երկրի եւ կապեր պահպանել 101 պետության հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ֆոմինը:
Նրա խոսքով, ՀԱԱՊԱ երկրներին մատակարարված զենքը, 2015 թվականի եւ վերջին տարիների արդյունքներով, կազմում է ռուսական սպառազինությունների արտահանման կեսը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Ալեքսանդր Ֆոմինը նաեւ հավելել է, որ Ռուսաստանի համար ռազմատեխնիկական ոլորտում հեռանկարային է Լատինական Ամերիկան:




























