Ամերիկյան Ուոթերթաուն քաղաքում հունիսի 10-ին դպրոցներում Հայոց ցեղասպանության պատմության դասավանդմանը նվիրված սեմինարի հատուկ հյուրը կլինի 106-ամյա հայուհի Աստղիկ Ալեմյանը:

Ըստ Patriot Ledger-ի, Աստղիկ Ալեմյանը բնակվում է Մասաչուսեթս նահանգի Վեյմութ քաղաքում:

Ուսուցիչների համար նախատեսված սեմինարը կանցկացվի Ամերիկայի Հայկական գրադարան-թանգարանում: