Եգիպտոսի ու Ֆրանսիայի նախագահներ Աբդել Ֆաթթահ աս Սիսին ու Ֆրանսուա Օլլանդը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են շարունակել երկու երկրների համակարգումն ու համագործակցությունը՝ EgyptAir -ի օդանավի անհետացման հանգամանքները պարզելու ուղղությամբ, այս մասին ասվում է Եգիպտոսի նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր եգիպտացի գործընկերոջ հետ պայմանավորվել է սերտ համագործակցել «Միջերկրական ծովի վրա EgyptAir ավիաընկերության «Ա320» օդանավի անհետացման հանգամանքները հնարավորինս շուտ պարզելու» նպատակով, հայտնել են Ելիսեյան պալատից:

EgyptAir ավիաընկերության ուղեւորատար օդանավը, որը Փարիզից Կահիրե էր ուղեւորվում MS804 չվերթով, անհետացել է ռադարների վրայից հինգշաբթի գիշերը: Օդանավում 66 մարդ կար: Օդանավը դուրս էր եկել Շառլ դե Գոլ օդանավակայանից:

Ենթադրվում է, որ օդանավը ընկել է Միջերկրական ծովում: