Ղրղզստանի խորհրդարանի խոսնակ Չինիբայ Տուրսունբեկովը ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նառիշկինի հետ հանդիպմանը բողոքել է այն դժվարություններից, որոնց բախվում են միգրանտները ԵԱՏՄ-ում:
Հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ-ի անդամ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի ընթացքում, Նառիշկինը հույս է հայտնել Ռուսաստանի եւ Ղրղզստանի միջեւ հետագա համագործակցության ամրապնդման առումով: Տուրսունբեկովն իր հերթին նշել է, որ Ղրղզստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին հանրապետության համար նոր հնարավորություններ է բացում տնտեսության աճի եւ ներդրումների ներգրավման առումով, բայց միաժամանակ հարցեր կան, որոնք անհրաժեշտ է կարգավորել:
«Չնայած Ղրղզստանը ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ է դարձել եւ փաստաթուղթ է ստորագրվել մի պետության քաղաքացիների` մյուսի տարածքում 30 օրվա ընթացքում առանց պարտադիր գրանցման կեցության մասին, աշխատանքային միգրանտները շարունակում են որոշակի դժվարություններ ունենալ», — նշել է Տուրսունբեկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:




























