Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել 2015-ի նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո երկրում հաստատված արտակարգ իրադրության ռեժիմը 2 ամսով՝ մինչեւ հուլիսի 26-ը երկարաձգելուն, հայտնում է BFMTV-ն։
Հաղորդվում է, որ դա արվել է զանգվածային մարզական միջոցառումների ընթացքում անվտանգության մակարդակը բարձր պահելու համար։
Նշենք, որ Ֆրանսիայում կայանալու է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։
Ներքին հետախուզության ներկայացուցիչ Պատրիկ Կալվրը հայտնել էր, որ ԻՊ-ը Ֆրանսիայում ահաբեկչական նոր հարձակումներ է պլանավորում, փոխանցում է Reuters-ը։





























