Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։

Թուրքական IMCTV-ի փոխանցմամբ՝ Էրդողան-Օբամա հեռախոսազրույցը տեւել է 1 ժամ 10 րոպե, որի ընթացքում երկու երկրների նախագահները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը եւ ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետ ուղիները։

Օբաման իր խոսքում կարեւորել է ՆԱՏՕ-ի անդամ ու դաշնակից Թուրքիայի անվտանգությունը։

Նշվում է, որ Սպիտակ Տունը հաստատել է Էրդողան-Օբամա հեռախոսազրույցը։