Հայաստանի կառավարության արտաքին պարտքը այս պահին կազմում է ՀՆԱ-ի 51 տոկոսը: Այդ մասին մայիսի 19-ին խորհրդարանում հայտնել է Հայաստանի ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը` ներկայացնելով կառավարության եզրակացությունը Կենտրոնական բանկի 2016-ի դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ: Այնուամենայնիվ, նրա խոսքով, անհանգստության հիմք չկա: Հայաստանի միկրոտնտեսական հորիզոնում առաջիկա 3 տարում պարտքի սպասարկան որեւէ ռիսկ չկա:
Հիշեցնենք, որ Հայաստանի օրենսդրության համաձայն, կառավարության պետական պարտքը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը:




























