Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի   (ԵԽԽՎ) ղեկավար Պեդրո Ագրամունթը հարցրել է Պետդումայի ընտրություններին վեհաժողովի դիտորդներ ուղարկելու հնարավորության մասին, բայց ՌԴ-ի դիրքորոշումն անփոփոխ է. առաքելությունը չի կարողանա աշխատել, քանի դեռ ԵԽԽՎ-ում ռուսաստանյան պատվիրակության վրայից հանված չեն պատժամիջոցները: Այդ մասին հայտնել է Պետդումայի նախագահ Սերգեյ Նառիշկինը Ագրամունթի հետ հանդիպումից հետո: 

«Եթե կուզեք, դա է գլխավոր պայմանը», - նշել է Նառիշկինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

ԵԽԽՎ-ի նախագահ Պեդրո Ագրամունթի հետ բանակցությունների արդյունքում Նառիշկինը լրագրողներին հայտնել է, որ Ագրամունթը խնդրել է, որ Մոսկվա ժամանեն ԵԽԽՎ-ի քաղաքացիական խմբերի առաջնորդները: «Առայժմ մենք համաձայնություն չենք տվել, բայց ես չեմ բացառում նման հնարավորությունը», - ասել է Նառիշկինը:

Ինքը` Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունթը Ռուսաստանի Դաշնության Խորհրդի պալատների նախագահների հետ հանդիպմանը Ռուսաստանը Եվրոպայի Խորհրդի կարեւոր անդամ է անվանել եւ ցանկություն է հայտնել  որ ՌԴ-ն մասնակցի այդ կազմակերպության բոլոր միջոցառումներին: 

ԵԽԽՎ-ի ռուսաստանյան պատվիրակությունը 2014-ի ապրիլին զրկվել էր բոլոր լիազորություններից Ուկրաինայի իրադարձությունների պատճառով: Ի պատասխան Ռուսաստանը հայտնել էր, որ դադարեցնում է իր մասնակցությունը ԵԽԽՎ-ի գործունեությանը ընդհուպ մինչեւ   2015-ի վերջ:

2016-ի հունվարին ՌԴ-ն հրաժարվել էր հայտ ներկայացնել 2016-ին լիազորությունների հաստատման համար:

Ավելի վաղ Նառիշկինը բազմիցս հայտնել էր, որ Պետդումայի 2016-ի սեպտեմբերի 18-ին ընթանալիք ընտրություններին ԵԽԽՎ-ի դիտորների ներկայությունն անհնար է, նկատի առնելով ռուսաստանյան պատվիրակության դեմ վեհաժողովի սահմանած պատժամիջոցները: