Թայվանում կայացել է կղզու պատմության մեջ առաջին կին վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի երդմնակալության արարողությունը։ Արարողությունը տեղի է ունեցել Թայբեյի նախագահական պալատում։
Ընդդիմադիր Դեմոկրատական առաջադեմ կուսակցության առաջնորդը հաղթանակ էր տարել հունվարի 16-ին կայացած ընտրություններում եւ մայիսի 20-ին պաշտոնապես ստանձնում է իր լիազորությունները քառամյա ժամկետով։
Նա այդ պաշտոնում փոխարինել է իշխող Գոմինդան կուսակցության ներկայացուցիչ Մա Ինցզյուին, որը 8 տարի Չինաստանի հետ մերձեցման քաղաքականություն էր վարում, հայտնում է ՏԱՍՍ-ը։





























