Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնը հայտնել է հրաժարական տալու մասին։ Նա նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ այդ պաշտոնն առաջարկել էին պատգամավոր Ավիգդոր Լիբերմանին։

«Այսօր առավոտյան ես վարչապետին հայտնել եմ, որ վրա վերջին գործողությունների եւ նրա նկատմամաբ վստահության բացակայության պատճառով ես հեռանում եմ կառավարությունից եւ Քնեսեթից, ինչպես նաեւ անորոշ ժամանակով լքում եմ քաղաքականությունը»,- ասված է նրա հայտարարության  մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտպանության նախարարի պաշտոնը խոստացել էր Լիբերմանին «Մեր տուն Իսրայել» կուսակցությունը իշխող կոալիցիային միանալու դիմաց։