Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ծխելը թողել է, գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները։ Հաղորդվում է, որ 33-ամյա Կիմ Չեն Ընը հայտնի է որպես մոլի ծխող, ինչի մասին են վկայում ծխախոտը ձեռքին նրա բազմաթիվ լուսանկարները։
Սակայն մարտին հյուսիսկորեացի ղեկավարը որոշել էր թողնել վնասակար սովորությունը եւ ազգային պայքար տանել ծխելու դեմ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Հյուսիսային Կորեայի տղամարդկանց կեսից ավելին ծխում է, ինչը վատագույն ցուցանիշն է Ասիայում։ Հակածխախոտային ծրագրի շրջանակներում երկրի քաղաքացիներին նիկոտինային մաստակ եւ հաբեր կբաժանեն։





























