Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոյին խելագար է անվանել: «Այն որ ես աջակցում եմ Մադուրոյին չի նշանակում, որ ես նրան չեմ ասի, որ նա խելագար է, այծի նման խելագար: Վենեսուելայում բոլորն են խելագար, նրանք խոսում են ամեն ինչի մասին ու այսպես չեն կարողանա ոչինչ ուղղել»,- նկատել է Մուխիկան:

Մինչ այդ Մադուրոն բանավիճել էր Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ամարգոյի հետ, որը մինչ այդ զբաղեցնում էր Ուրուգվայի արտգործնախարարի պաշտոնը: Վենեսուելայի առաջնորդը նրան դավաճան է անվանել ու ԿՀՎ գործակալ: «Նա դավաճան չէ, նա իրավունքի դատապաշտպան է ու ստրուկ»,- ասել է Մուխիկան՝ պաշտպանելով իր նախկին նախարարին:

Վենեսեուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դրան ի պատասխան հայտարարել է, որ ինքն իրոք խելագար է, բայց իր երկրի ու Ուգո Չավեսի նկատմամբ սիրուց: «Այո, ես խելագար եմ, այծի նման, սա ճիշտ է, նա իրավացի է, ես խելագար եմ Վենեսուալայի ու Չավեսի, նրա ծառայած օրինակի հանդեպ իմ սիրուց»,- մեջբերում է El Nacional պորտալը Մադուրոյի խոսքը:

Նա նորից օգտվելով առիթից քննադատել է Ամարգոյին, որին Մուխիկան էր պաշտպանում: «Նա ում մասին ես ասել եմ դավաճան, հենց դավաճան էլ կա, գրողը տանի»,- զգացմունքայնորեն արձագանքել է Մադուրոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Երբ Մուխիկան Ուրուգվայի նախագահ էր, նա շատ մոտ էր Մադուրոյի ու նրա նախորդի՝ Ուգո Չավեսի հետ: Ուրուգվայի նախկին ղեկավարը համարվում էր լատինաամերիկյան պետությունների ամենաարտասովոր ղեկավարներից մեկը: