Ադրբեջանի գլխավոր դրոշը դարձյալ չի դիմացել Բաքվի քամու փորձությանը եւ պատռվել է: Դրա վերին մասը (կապույտ գույնի) պոկվել է եւ թռել ծովի կողմը: Քիչ անց դրոշի մնացած կեսը իջեցվել է, Turan-ին հայտնել են ականատեսները:
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 19-ին: Արժե նշել, որ հյուսիս-արեւմտյան քամու ուղղությունը կրիտիկական չի եղել, այդ պատճառով միջադեպի պատճառը հայտնի չէ:
Հիշեցնենք, որ երեք տարի առաջ դրոշն առաջին անգամ պատռվել էր փոթորկի հետեւանքով, որի արագությունը վայրկյանում 25-30 մետրի էր հասնում: Նախօրեին քամու ուժը չի գերազանցել վայրկանում 15 մետրը:
Դատելով ըստ ամենայնի, դրոշի վրա փոքրիկ վնասվածքներ են եղել, որը քամին մեծացրել է:





























