Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը եւ Ուկրաինայի համապատասխան կառույցը համաձայնության են եկել երկու երկրների օդային հաղորդակցման սահմանափակումներն ամբողջովին չեղարկելու հարցում։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից։ Համաձայնությունը վերաբերում է նշանակված փոխադրողների քանակին եւ չվերթների հաճախականությանը։

Երկու երկրների միջեւ 1995-ին կնքած օդային հաղորդակցման մասին համաձայնագրով ուղեւորա-բեռնափոխադրումներ եւ փոստային հաղորդակցություն իրականացնելու հնարավորություն ուներ ամեն կողմից մեկ ընկերություն։ Չվերթների հաճախականությունը սահմանափակված էր շաբաթական երեքով։ Այժմ այդ սահմանափակումները հանվել են։