Ադրբեջանի Միլի մեջլիսը Համաներման մասին ակտ է ընդունել՝ նվիրված մայիսի 28-ին նշվող Հանրապետության օրվան: Համաներումը կառնչվի 10 հազար բանտարկյալների, որոնցից 3500-ն ազատ կարձակվեն բանտերից: Փաստաթուղթը խորհրդարան է ներկայացվել Մեհրիբան Ալիեւայի անունից:
Ըստ contact.az-ի, համաներումը կառնչվի այն բանտարկյաներին, որոնք դատապարտվել են հասարակության համար մեծ վտանգ չներկայացնող հանցանքների համար, ինչպես նաեւ նրանց, որոնք կարգապահական բնույթի պատիժ են կրում զորամասերում, եւ որոնց պատժի ժամկետին 1 տարուց պակաս ժամանակ է մնացել:
Համաներման արժանանան նաեւ ուղղիչ եւ հասարակական աշխատանքի դատապարտվածները, որոշակի պաշտոններ զբաղեցնելու սահմանափակման ենթարկվածները, 2 հազար մանաթից պակաս չափով տուգանքի ենթարկվածները:
Համաներումը կտարածվի ոչ ծանր հանցագործության համար դատապարտված եւ հանցագործությունը կատարելու պահին 18 տարին չլրացած կանանց, 60 տարեկան դարձած, 1-ին, 2-րդ եւ 3-րդ կարգի հաշմանդամ տղամարդկանց, իրենց հոգածության ներքո անչափահաս կամ 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամ երեխաներ ունեցող տղամարդկանց նկատմամբ:
Իրավապաշտպանների գնահատմամբ, համաներումը փաստացի չի առնչվում քաղբանտարկյալներին:
Սա 2007 թվականից ի վեր Մեհրիբան Ալիեւայի նախաձեռնած չորրորդ համաներումն է:
Նախորդ՝ 2013 թվականի համաներումը տարածվել է ավելի քան 9 հազար դատապարտվածի վրա, այդ թվում՝ 2 հազար ազատազրկվածի:





























