Լոս Անջելեսում ձերբակալել են ռուսաստանյան ծագմամբ Վիտալի Զդորովեցկուն, որը բարձրացել էր Hollywood նշանի վրա: Հնարքը պետք է նրա   «Բնածին կատակասերներ» (Natural Born Pranksters) ֆիլմի գովազդային արշավի մաս դառնար, հայտնում է Variety-ն: Տղամարդուն հասցրել են տեղի ոստիկանական բաժանմունք, հայտնում է   Lenta-ն: 

Պարբերականը նշում է, որ Զդորովեցկին կարողացել է բարձրանալ  D տառի վրա: Նա ձեռքում պաստառ է պահել «Ես վերադարձել եմ» գրությամբ: Մեկ ժամ նա, քողարկված, նկարահանել է: 

Կատակասերին տուգանք է սպառնում հազար դոլարի չափով, ինչպես նաեւ մեկ ու կես տարվա բանտարկություն: 

 «Բնածին կատակասերները» ֆիլմի իրավունքը 2015-ին ձեռք է բերել Lionsgate ստուդիան: Ընկերությունը նախատեսել է այն թողարկել  VoD ձեւաչափում (ըստ պահանջի տեսանյութ, առցանց կինոթատրոններ):

Զդորովեցկին ծնվել է Մուրմանսկում, բայց հետագայում Ռուսաստանից ԱՄՆ է տեղափոխվել: Նա հայտնի է իր կատակներով, որոնք անընդհատ հրապարակում է  YouTube-ում: 2014-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի ընթացքում նա դաշտ էր վազել կրծքին  «Բնածին կատակասեր» (Natural Born Prankster) գրությամբ, իսկ հետո փորձել էր համբուրել գերմանացի խաղացող Բենեդիկտ Հեվեդեսային: