Լատինական Ամերիկայում լավ գործընկերների թվին Հայաստանը ցանկանում է հավելել նաեւ Էկվադորը: Այդ մասին մայիսի 27-ին հայտնել է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը իր էկվադորցի գործընկեր Ռոսանա Ալվարադոյի հետ հանդիպման ընթացքում:   

«Մենք ավանդական լավ հարաբերություններ ունենք Արգենտինայի, Բրազիլիայի, Չիլիի եւ Ուրուգվայի հետ: Նման հարաբերություններ ենք ուզում ունենալ նաեւ Էկվադորի խորհրդարանի հետ: Այդ կապակցությամբ նա առաջարկել է Հայաստանի խորհրդարանում Էկվադորի հետ բարեկամության խումբ ստեղծել  եւ պատրաստակամություն է հայտնել նախաձեռնելու այդ գործընթացը:  Այդ առաջարկին արձագանքել է նաեւ Ալվարադոն:    «Ես խորհրդարանի փոխնախագահին շնորհակալություն հայտնեցի քաղաքացիական եւ քաղաքական դիրքորոշման համար, որը նա դրսեւորել է կարեւոր հարցի վերաբերյալ: Մենք շատ կարեւոր ենք համարում Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտումը: Իսկ դրա ժխտումը դռներ է բացում նման նոր հանցագործությունների համար: Այդ պատճառով մենք հույս ունենք, որ Էկվադորը կմիանա այն երկրների թվին, որոնք կդատապարտեն Հայոց ցեղասպանությունը եւ բոլոր ցեղասպանությունները, որոնք իրականացվել են Օսմանյան Թուրքիայում», - ամփոփել է Շարմազանովը: