Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պլանավորում է այս տարի այցելել Ադրբեջան: Այս մասին ասված է Ադրբեջանի առաջին հանրապետության ստեղծման 98-ամյակի կապակցությամբ երկրի նախագահ Իլհամ Ալիեւին Նեթանյահուի հղած շնորհավորական նամակում:
«Ձեր ղեկավարության ներքո մեր երկրների հարաբերությունները նոր մակարդակի են դուրս եկել: Ես վստահ եմ, որ մեր հարաբերությունները կընդլայնվեն: Հուսամ, որ այս տարի, ինչպես մենք նախապես պայմանավորվել էինք, մենք կհանդիպենք Ադրբեջանում»,- նամակից հատված է մեջբերում Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:





























