Չի կարելի մոռանալ հայ ժողովրդի ցավը: Այդ մասին մայիսի   27-ին Հայաստանի խորհրդարանում լրագրողներին հայտնել է Էկվադորի խորհրդարանի փոխնախագահ Ռոսանա Ալվարադոն իր հայ գործընկեր Էդուարդ Շարմազանովի հետ ճեպազրույցին:  

«Մենք պետք է դատապարտենք աշխարհում բոլոր ցեղասպանությունների ժխտումը: Մենք պետք է պայքարենք հանուն խաղաղության, մարդու իրավունքների, մարդկային արժեքների պահպանման»,- հայտնել է նա:

Նրա խոսքով, ինքը եղել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եւ ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին: Էկվադորցի պատգամավորները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: 

Էկվադորի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Մարիա Աուգուստա Անդրադեն հայտնել է, որ իր տեսածից հետո անհասկանալի է, թե մարդիկ ինչպես կարող են մինչեւ հիմա ի վիճակի լինել նման հանցագործությունների: 

Աշխարհը պետք է հիմնված լինի ժողողվուրդների իրավունքների նկատմամբ հարգանքի վրա, հավելել է նա: