Հայաստանի պետական քաղաքականության մեջ գոյություն չունի Նախիջեւանի հարց: Այդ մասին մայիսի   27-ին հայտնել է հայագետ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը:   

Նրա խոսքով, Ղարաբաղյան շարժման սկզբնական փուլում Նախիջեւանի հարցը քննարկվում էր, բայց դրանից հետո Հայաստանի իշխանությունների համար արդեն հետաքրքրություն չի ներկայացնում: Նախիջեւանում, ընդգծել է հայագետը, ոչնչացվել է ավելի քան  27 հազար հայկական հուշարձան: «Հայաստանը երբեք հետեւողական չի եղել միջազգային մակարդակում եւ չի կարողացել հասնել Ադրբեջանի այդ վանդալիզմի դատապարտմանը», - նշել է Այվազյանը: