DPRK News Service ծաղրանկարային միկրոբլոգը Twitter-ում հրապարակել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի լուսանկարը՝ Էվերեստի գագաթին:

Լուսանկարի վրա պետության ղեկավարը ժպտում է՝ ժայռի գագաթին կանգնած: Նկարի նկարագրության  մեջ ասվում է, որ Կիմ Չեն Ընը բարձրացել է լեռը, որպեսզի փրկի այնտեղ արգելափակված բոլոր կորեացի լեռնագնացներին, հայտնում է Lenta-ն:

Հիշեցնենք, որ The Washington Post-ը հայտնել էր, որ Կիմ Չեն Ընի նկարը, որը ֆոտոշոփի կամ այլ ծրագրի միջոցով չէր մշակվել, համացանցի օգտատերերին ոգեշնչել էր ստեղծել լուսանկարի տարբեր վարիացիաներ: