Հունիսի 1-ից Ընտրական օրենսգիրքը կմտնի ուժի մեջ, բայց դա չի նշանակում, որ հետագա քննարկումների արդյունքում ընդհանուր մոտեցումներ ունենանք, չենք կարող փոփոխություններ իրականացնել Ընտրական օրենսգրքում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը:

«Ես չեմ կարծում, որ հստակ ժամկետ կա, թե երբ են մեկնարկելու այդ քննարկումները: Այսօր էլ կարող են այդ քննարկումները ըստ էության լինեն, եթե լինեն ընդհանուր մոտեցումներ, ապա բարձրաձայն կներկայացնենք ու կընդգրկենք օրենսգրքում: էականն այն է, որ կարեւորագույն հարցերի շուրջ ունենանք ընդհանրական մոտեցում»:

Պատգամավորը նշեց, որ ժամկետներ հստակ չկան, այդ քննարկումները կարող են վերսկսվել  մեկ-երկու  ամիս անց:

Նշենք, որ ընդդիմադիրները պնդում են, որ կոնսենսուսի դեպքում միջազգային հանրությունը կաջակցի ընտրատեղամասերում վերահսկողական մեխանիզմներ տեղադրելու հարցում, իսկ եթե չլինի կզրկվեն այդ աջակցությունից:

Հարցին, թե եթե  կոնսենսուսի չհասնեն կողմերը, ընտրատեղամասերում  վերահսկողության համար նախատեսված տեխնիկական աջակցություն չի լինելու, Սահակյանը պատասխանեց.  «Բնականաբար, չի լինի: Բայց այնպես չէ, որ վերահսկողական մեխանիզմներ ընդհանրապե սչկան, բազմաթիվ են դրանք, այնպես չէ, որ միայն այ տեխնիկական աջակցությունն է: Չենք կարող հայտարարել, որ մենք չունենք դրանք: Միայն տեսախցիկների տեղադրմամբ չէ, որ  այդ վերահսկողությունը իրականացվում է»,-նշեց պատգամավորը: