Կոլումբիայի իշխանություններն արագընթաց նավակ են ձերբակալել, որում 650 կգ կոկաին է եղել: Այս մասին հաղորդում են տեղի իշխանությունները:

20 minutos պորտալի փոխանցմամբ, նավակը կալանվել է Կարիբյան ծովում, Սան Անդրես կղզու մոտ:

Նավակում եղել են երեք հոնդուրասցիներ, նրանք ձերբակալվել են:

Իշխանությունների գնահատականով, առգրավված կոկաինի արժեքը «սեւ շուկայում» կազմում է մոտ 20 մլն դոլար: Կոկաինի խմբաքանակն ուղեւորվում էր Հոնդուրաս, որտեղից էլ պիտի հասցվեր ԱՄՆ: